Բաժիններ՝

Թուրքիայի օդանավակայաններից մեկը զինված հարձակման է ենթարկվել

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի օդանավակայաններից մեկը զինված հարձակման է ենթարկվել, այսօր հայտնել է թուրքական Milliyet թերթը:

Նախնական տվյալների համաձայն՝ հարձակումն իրականացվել է «Քրդստանի աշխատավորական» (PKK) կուսակցության անդամների կողմից:
Տեղեկության համաձայն՝ օդանավակայանի շենքն ուժեղ վնասվել է: Դեպքի հետևանքով տուժածներ չկան:

Հաքքարիի օդանավակայանը շահագործման է հանձնվել այս տարվա մայիսի 26-ին:
Թուրքիայում շահագործվում է 69 օդանավակայան, որոնցից 21-ը միջազգային են, 31-ը՝ ներքին ավիաչվերթեր իրականացնելու համար, 17-ը՝ ռազմական նշանակության:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս