Բաժիններ՝

Կոմայի մեջ գտնվող Լամար Օդոմի կյանքը Քլոե Քարդաշյանի ձեռքերում է

Արդեն ավելի քան 3 օր է, ինչ բասկետբոլի նախկին աստղ Լամար Օդոմը ծանր վիճակում գտնվում է Լաս Վեգասի կլինիկայում, որտեղ նա տեղափոխվել էր երկուշաբթի օրը Նևադայի Love Ranch հասարակաց տնից:

Այդ ժամանակից ի վեր նրա մոտից չեն հեռանում մտերիմները՝ դուստրը՝ Դեսթինին, որդին՝ Լամար Օդոմ-կրտսերը (երեխաների մայրը նրա նախկին սիրեցյալ Լիզա Մորալեսն է), հայրն ու նախկին կինը՝ Քլոե Քարդաշյանը:
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հենց նա է կազմակերպել Լամարի հարազատների թռիչքը Նևադա:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ նախկին մարզիկի վիճակն անփոփոխ է: Նա նախկինի պես գտնվում է կոմայի մեջ:

Radar Online-ը, հղում կատարելով հիվանդանոցում իր աղբյուրին, հայտնում է, որ Օդոմի երիկամները դադարել են գործել, ինչպես նաև նրա մոտ արձանագրվել է գլխուղեղի մահ: Եթե դա ճշմարտություն է, ապա 35-ամյա տղամարդը արդեն երբեք գիտակցության չի գա: Բժիշկները նրա ապրելու շանսերը գնահատում են որպես 50/50:

qleo1

Վերջնական որոշում այն մասին, թե արդյոք պետք է շարունակել արհեստականորեն երկարեցնել մարզիկի կյանքը կամ նրան անջատել սարքից, պետք է կայացնի Քլեո Քարդաշյանը:

Չնայած այն բանին, որ Լամարն ու Քլոեն դեռևս օգոստոսին էին ստորագրել ամուսնալուծության փաստաթղթերը, դրանք մինչ օրս այդպես էլ չէին ներկայացվել դատարան, այսինքն՝ նրանք փաստացի ամուսիններ են համարվում ու ռեալիթի շոուի աստղը մարզիկի օրինական ներկայացուցիչն է:

Քարդաշյանի ընկերները լրագրողներին հայտնել են, որ «Քլոեն իրեն կորցրել է, քանի որ պետք է կայացնի շատ դժվարին որոշում»:

«Քլոեն միշտ նրան սիրել է ու շարունակում է սիրել: Նրանք ստեղծված են միմյանց համար ու միասին կլինեին, եթե չլիներ նրա կախվածությունը»,- պարբերականին հայտնել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ Օդոմի արյան մեջ հայտնաբերվել են թմրանյութի, ալկոհոլի, վիագրայի նման նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս