Բաժիններ՝

Հունաստանի խորհրդարանը հավանության է արժանացրել կոշտ տնտեսական միջոցառումները

Հունաստանի խորհրդարանը հոկտեմբերի 17-ին հավանության է արժանացրել բարեփոխումների փաթեթը, որը նախատեսում է կոշտ տնտեսական միջոցառումներ: Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 300 պատգամավորներից 154-ը:

Փաստաթուղթը ենթադրում է նաև հարկերի ավելացում, կենսաթոշակի չափի կրճատում, կենսաթոշակային տարիքի ավելացում: Այդ միջոցառումները թույլ կտան ֆինանսական օգնություն ստանալ միջազգային վարկատուներից: Հունաստանի հերթական տրանշը կազմում է 2 մլրդ եվրո, հիշեցնում է AP-ն:

Քվեարկության նախօրեին Աթենքում տեղի է ունեցել բազմահազարանոց բողոքի ակցիա: Երկրի խորհրդարանում քննարկումներն անցել են նույնպես բուռն: Ընդդիմությունը մեղադրել է կառավարությունը նրանում, որ այն երկիրը ներքաշում է ռեցեսիայի նոր ալիքի մեջ:
Ի պատասխան, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ առաջարկվող միջոցառումները նորություն չեն ու դրանց մասին հայտարարվել էր դեռ հուլիսին, երբ Հունաստանը համաձայնագիր էր կնքել եվրոպացի վարկատուների հետ:

Հուլիսյան գագաթաժողովին եվրոգոտու երկրները համաձայնեցրել էին երկրին տրամադրվելիք ֆինանսական օգնության երրորդ փաթեթը, եթե Հունաստանի կառավարությունը իրականացնի սոցիալական ու տնտեսական բարեփոխումներ:

Աթենքին խոստացվել է 3 տարում տրամադրել 86 միլիարդ եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս