Սիրիայում օդային հարվածներից երկու ադրբեջանցի ընտանիք զոհվել է
Սիրիայի Դեր Էլ Զոր նահանգում անհայտ ինքնաթիռների կողմից ռմբակոծությունների ժամանակ երեխաների հետ երկու ադրբեջանցի ընտանիք է զոհվել:
Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ նշվում է, որ Դեյր Էլ Զոր նահանգի Մայադին ավանի վրա ավիահարվածները հասցրել են կամ ռուսաստանյան, կամ կոալիցիայի ռմբակոծիչները:
Այդ ավիահարվածների ժամանակ զոհվել են Ադրբեջանից երկու կին իրենց վեց երեխաների հետ:
Մայադին ավանը գտնվում է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանից ընտանիքները զոհվել են Մայադինի կենտրոնում շենքի քանդվելու հետևանքով:
Սիրիայում եւ Իրաքում կառավարական ուժերի դեմ ահաբեկչական խմբավորումների շարքերում կռվող ադրբեջանցիները հաճախ այդ երկրներ են գնում իրենց ընտանիքների եւ մանկահասակ երեխաների հետ: