
ՈւԵՖԱ-ի գործկոմի անդամներն իրենց աջակցությունն են հայտնել Միշել Պլատինիին

Գործկոմի նիստին մասնակցել է Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն: Կազմակերպության գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինիյի ղեկավարությամբ կայացած ՈւԵՖԱ-ի արտահերթ նիստի ընթացքում գործկոմի բոլոր անդամները իրենց վստահությունն են հայտնել նախագահ Միշել Պլատինիին, ով 90 օրով հեռացվել է ֆուտբոլային յուրաքանչյուր գործունեությունից:
«Հստակ նշվել է, որ եվրոպական ֆուտբոլի միասնության պահպանման համար բոլոր եվրոպական ասոցիացիաները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն ճգնաժամը հաղթահարելու և համար 1 սպորտը նորից զարգացման ուղու վրա դնելու համար»,- ասվում է Ռուսաստանի սպորտի նախարարության պաշտոանական կայքի հայտարարության մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը