 
                        Վթար Եղբայրություն-Մանթաշյան փողոցների խաչմերուկում
 
                                    Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Եղբայրության փողոցի թիվ 9 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Եղբայրություն-Մանթաշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Օպել Աստրա» մակնիշի 34 FT 391 վարորդ՝ Հ. Ա.) և «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի 01 FR 707 (վարորդ՝ Տ. Գ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        