Բաժիններ՝

Ռուսաստանը չպետք է քաոս ստեղծի Սիրիայում. Հիլարի Քլինթոն

ԱՄՆ-ը պետք է հասկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանի համար անթույլատրելի է քաոս առաջացնել Սիրիայում, հայտարարել է ԱՄՆ նախկին քարտուղար Հիլարի Քլինթոնը մյուս դեմոկրատների հետ հեռուստաբանավեճերի ժամանակ, ովքեր ևս պայքարում են ԱՄՆ նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու համար: Այս մասին հայտնում է BBC-ն:

Քլինթոնը դարձել է հեռուստաբանավեճի ամենաակտիվ մասնակիցը բոլոր 5 թեկնածուներից: «Ըստ իս՝ կարևոր է, որ Միացյալ Նահանգները որքան հնարավոր է ավելի հստակ հասկացնեն Պուտինին, որ անթույլատրելի է, երբ նա միջամտում է Սիրիայում ստեղծված իրավիճակին ու միայն ավելացնում է քաոսը՝ ավիահարվածներ հասցնելով հօգուտ Ասադի»,- հայտարարել է Քլինթոնը, երբ խոսք է գնացել Սիրիայում ռազմական օպերացիայի մասին:

«Մենք պետք է հանդես գանք առաջնորդի դիրքերից»,- հավելել է նա:
Նրա գլխավոր մրցակիցը՝ Վերմոնտ նահանգից սենատոր Բերնի Սանդերսը քննարկման ժամանակ ասել է, որ Քլինթոնի առաջարկը՝ Սիրիայի երկնքում ստեղծել թռիչքներից ազատ գոտի, կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Քլինթոնը, իր հերթին, ասել է, որ առանց թռիչքների գոտին կարող է խթան հանդիսանալ, որ Պուտինը վերադառնա բանակցությունների:

Նա նաև ասել է, որ իր նախընտրական ծրագրի նպատակն է ուժեղացնել միջին խավի դիրքերը Միացյալ Նահանգներում ու նվազագույն աշխատավարձերի բարձրացումը:
Բանավեճերին մասնակցել են Մերիլենդ նահանգի նախկին նահանգապետ Մարտին Օ’Մելլին, Վիրջինիայից սենատոր Ջիմ Ուեբն ու Ռոդ-Այլենդի նախկին սենատոր Լինքոլն Չաֆին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս