«Ես դրանից վախենում եմ». Անուշ Սեդրակյան

«Տարածաշրջանային բալանսն աշխատում է ոչ մեր օգտին, ու այս պարագայում՝ սահմանադրական բարեփոխումները կարող են անցնել, կամ՝ ոչ, իշխանությունը կարող է բազմիցս վերարտադրվել, բայց ակնհայտ է՝ ինչ է կատարվում մեր ներքաղաքական կյանքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նրա խոսքով՝ «անհասկանալի» խորհրդարանական իշխանությունը նաև մի մեծ «մինուս» ունի. «Մենք ունենք տարածաշրջանային կոնֆլիկտ, և խորհրդարանական համակարգը պատասխանատվությունը թոթափելու ձև կարող է լինել: Կարող է պահ լինել, որ փոխզիջումների մոդելը սկսի աշխատել, և պատասխանատվությունն ավտոմատ կերպով մեկ մարդուց անցնում է մարդկանց հանրույթին, իսկ այդ դեպքում՝ պատասխանատվությունը բաժանվում է այդ մարդկանց միջև: Ես դրանից վախենում եմ»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ա. Դավթյանն էլ կարծիք հայտնեց, որ դեկտեմբերի 6-ը լինելու է բավականին հետաքրքիր բեկումնային կետ. «Մեկ անգամ չէ, որ մենք հայտարարել ենք, որ սահմանադրական փոփոխություններն ամեն գնով անցկացնելը մեզ համար չի կարող լինել կենաց-մահու խնդիր: Դեկտեմբերի 6-ը տարբերվելու է նախորդ երկու հանրաքվեներից՝ կեղծարարություն, թույլ տեղեկացվածություն, այդ ամենը չեն լինելու: Սահմանադրական բարեփոխումների ընդունվելու պարագայում մենք ունենալու են Սահմանադրություն, որը զերծ է այն բոլոր արատներից, որոնք կան այսօր»:

 

Տեսանյութեր

Լրահոս