Ինչի՞ց է մահացել կնոջը դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող կալանավորը
Հոկտեմբերի 6-ին դատապարտյալների հիվանդանոցում մահացած կալանավոր Էդիկ Ավագյանի մահվան դեպքով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը: Մահվան պատճառը հայտնի կլինի փորձաքննության եզրակացությունը ստանալուց հետո:
Նշենք, որ Էդիկ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. օգոստոսի 25-ին ժամը 15:00-ի սահմաններում իր բնակարանում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս սպանելու դիտավորությամբ դանակով բազմաթիվ՝ 14 հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, պատճառել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ` ապօրինաբար նրան զրկելով կյանքից: