Դատարանն ազատ է արձակել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիներին
Եգիպտոսում դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի երկու որդիներին, ովքեր մեղադրվում էին ֆինանսական խարդախությունների մեջ, հայտնում է BBC-ն:
Համաձայն Կահիրեի քրեական դատարանի վճռի՝ ժամկետը, որը Ալաա ու Գամալ Մուբարաքներն անցկացրել են նախնական ազատազրկման վայրում, գերազանցել է այն պատժաժամկետը, որին դատապարտվել էին:
Եղբայրների վրայից հանվել են կոռուպցիայի մեղադրանքը, սակայն անցած տարի նրանք դատապարտվել էին 4 տարվա ազատազրկման, երբ դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել գանձարանից 1 մլն դոլար հափշտակելու մեջ:
Երկրի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի որդիները 2011 թվականի ապստամբությունից հետո կալանավորվել էին իրենց հոր հետ միասին ու մեղադրվում էին խարդախության մեջ: Այս տարվա մայիսին դատաարանը նրանց դատապարտել էր 3 տարվա ազատազրկման:
Նրանք բողոքարկել էին դատավճիռը, սակայն նրանց սպասվում է ևս մեկ դատ՝ կախված ինսայդերական գործարքների մեղադրանքի հետ: Եգիպտացիները համոզված են, որ Մուբարաքն ու որդիներն անօրինական եղանակով կուտակել են հսկայական կարողություն:
51-ամյա Գամալ Մուբարաքը այն ժամանակ իշխող Ազգային-դեմոկրատական կուսակցության ղեկավար անդամներից էր ու դիտարկվում էր որպես հոր իրավահաջորդ՝ երկրի ղեկավարի պաշտոնում:
Նրա 54-ամյա եղբայրը՝ Ալլան, բավական հայտնի դեմք էր Եգիպտոսի բիզնես-էլիտայում: