
Ամերիկացի հայտնի ռեփերին կալանավորել են հեղինակավոր մրցանակ ստանալիս

Տհաճ անակնկալ էր սպասվում Ատլանտայում ամերիկացի ռեփեր Scarface-ին BET Hip Hop Awards մրցանակաբաշխության ժամանակ: Երաժիշտը կալանավորվել է հենց հեղինակավոր մրցանակի հանձնման ժամանակ:
Ոստիկանները ձեռնաշթղաներ են հագցրել, հենց ռեփեր Բրեդ Ջորդանն ավարտել է իր շնորհակալական խոսքը: Նա արժանացել էր «Ես հիփ-հոփն եմ» մրցանակին:
Պարզվել է, որ հայտնի կատարողը երկար ժամանակ չի վճարել ալիմենտներ իր նախկին կնոջը: Թե որքան է նա պարտք կնոջը, չի հաղորդվում, հայտնում է vesti-ru-ն:
Տեղի լրատվամիջոցները հայտնում են, որ խոսքը գրեթե 500 հազար դոլարի մասին է: