
Պուտինը սելֆի է արել ռուս երկու մոդելների հետ

«Միսս Ռուսաստան-2015» գեղեցկության մրցույթի մասնակիցները սելֆի են արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչից հետո դարձել են նորությունների հերոսներ, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Մրցույթի մասնակիցներից Վիոլետա Իգոշինան սելֆի է արել Պուտինի հետ Սոչիում, ինչից հետո նրա մասին սկսել են գրել ռուսական հայտնի ԶԼՄ-ները:
Այն բանից հետո, երբ մոդելը, անտեսելով ՌԴ նախագահին մոտենալու արգելքը, մոտեցել է ու խնդրել իր հետ սելֆի անել, Պուտինը համաձայնել է՝ գլխով հասկացնելով թիկնապահներին, որ ամեն ինչ նորմալ է:
Աղջկան այնուհետ սկսել են ծափահարել:
Պարբերականը հայտնում է, որ 20-ամյա Իգոշինան ու ընկերուհին խնդրել էին սելֆի անել, երբ Պուտինը վերադառնում էր Սոչիում «Ֆորմուլա-1»-ի Գրան-պրիի հաղթողների պարգևատրման արարողությունից: