Բաժիններ՝

Պարզ միջոց՝ ստամոքսի ճարպերն այրելու համար

Դետոքս միջոցների օգտագործումը կարող է շփոթության մատնել շատերին, սակայն հենց օրգանիզմի ամբողջական մաքրումն է, որ օգնում է ազատվել ոչ միայն՝ ավելորդ ճարպերից, այլև՝ թույներից: Հաջորդ 7 օրերի ընթացքում հետևեք healthyfoodhouse կայքի խորհուրդներին և կնկատեք, թե ինչպես է հարթվում ձեր որովայնը:

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են առանց մեծ ջանք գործադրելու նիհարել, կարող են հանգիստ լինել, քանի որ նման միջոց արդեն կա: Այս միջոցը ոչ միայն՝ կմաքրի օրգանիզմը, այլև՝ կբարձրացնի ձեր տրամադրությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ ուտել

  • Մրգեր և բանջարեղեններ- Մրգերի և բանջարեղենների վրա ոչ մի սահմանափակում չկան:
  • Ձուկ- Խաշած, տապակած, գրիլ և խորոված
  • Հավ և կարմիր միս- Այս կատեգորիայի մսեղենն անհրաժեշտ է սահմանափակել. Երկու անգամից ավելի մի կերեք: Հավի միս ուտելիս՝ անպայման հեռացրեք կաշին:
  • Լոբազգիներ- Լոբիներ, լոբով ապուրներ և ոլոռ
  • Ձու- Միայն օրգանական ծագման
  • Ջուր- Աշխատեք օրվա ընթացքում 1-3 լիտր ջուր խմել
  • Կանաչ թեյ, սպիտակ թեյ, դեկաֆեին, սև թեյ
  • Հում ընկուզեղեն- Նուշ, ընկույզ
  • Սերմեր- Դդմի, արևածաղկի սերմեր, քունջութ, այս դեպքում ևս՝ հում՝ չբոված վիճակում:

Ինչի՞ց է պետք հրաժարվել

  • Սուրճ
  • Չրեղեն
  • Հաց
  • Քաղցրեղեն- Շաքար, մեղր, արհեստական քաղցրեղեն
  • Կաթնային մթերքներ
  • Ծխախոտ
  • Ալկոհոլ

Օրական պլան

Օրը սկսեք կիտրոնաջրով (կես կիտրոնը՝ մեկ բաժակ ջրին): Ապա մոտ մեկ ժամ փորձեք մարզվել: Լավագույն մարզանքը քայլելն է, փորձեք շատ քայլել:

Հաջորդիվ, որքան հնարավոր է՝ շատ հում մթերքներ կերեք: Խուսափեք եփած սննդից:

Շատ կարևոր է մեծ քանակությամբ ջուր խմելը: Թարմ բանջարեղենների հյութը և բուսական թեյերը նույնպես թույլատրելի են: Օրական պետք է 3լ հեղուկ խմել:

Ուտելու ընթացքում 10-12 անգամ ծամեք ուտելիքը: Սա օգնում է մարսողությանն ու թույլ է տալիս օրգանիզմին ավելի լավ յուրացնել սնունդը:

Վերջապես, երբ պատրաստվում եք լոգանք ընդունել, մաքրեք մաշկը կոշտ կտորով: Ապա սովորականի պես լողացեք: Սա լավացնում է արյան շրջանառությունն ու հեշտացնում ավելորդ տոքսինների դուրսբերումն օրգանիզմից:

Օրգանիզմի մաքրումը հրաշալի միջոց է՝ օրգանիզմը նորովի աշխատեցնելու համար, սակայն դրանից պետք է հրաժարվել հղիության և երեխային կերակրելու ընթացքում, և, եթե արյան բարձր ճնշում ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս