Սիրիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է ԴԱԻՇ-ի մոտ գտնվող ամերիկյան զենքի ոչնչացման մասին
Սիրիայում շարունակվում են կառավարական զորքերի հարձակումները: ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կրում են լուրջ կորուստներ ու փրկվում են փախուստով՝ թողնելով մեծ քանակությամբ զենք ու զինամթերք իրենց տեղակայման նախկին վայրերում:
Այս մասին LifeNews-ի թղթակցին պատմել է Սիրիայի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդուլլահ Այուբը:
«Մենք հաջողություներ ենք գրանցել բազմաթիվ ուղղություններում: Հզոր կրակային հարձակումը երկնքից համադրվում է զենիթահրթիռային սպառազինությունների կենտրոնացած օգտագործման հետ: Հաջող գործողությունների արդյունքում զորքերն ազատագրել են Համայից հյուսիս ընկած բնակավայրերը՝ Կաֆր-Նաբուդդան, Ատշան ու Կաբիբատը»,- հայտնել է նա:
Սիրիայի ԶՈՒ գլխավոր շտաբի տվյալով՝ սպանվել են մեծ թվով ահաբեկիչներ, առգրավվել են բազմաթիվ զրահապատ մեքենաներ, պահեստներ՝ ռազմամթերքով:
Բացի այդ՝ հաջողվել է ոչնչացնել ամերիկյան երեք BGM-71 TOW հակատանտային հրթիռներ:
«Ոչնչացվել են հրամանատարական կետեր, զինամթերքի պահեստներ ու զենքեր մի շարք բնակավայրերում, տրանսպորտային միջոցներ»,- ասել է Այուբը՝ ընդգծելով, որ ահաբեկիչները փախչել են՝ չհասցնելով իրենց հետ տանել զենքերը: