Բաժիններ՝

Խորեն Լևոնյանի բացահայտումները «Սիրո գործակից» ֆիլմի մասին

Հայկ Մարությանի, Գարիկ Պապոյանի, Էթերի Ոսկանյանի, Արմինե Պողոսյանի, Խորեն Լևոնյանի, Աննա Հարությունյանի, Ռուդոլֆ Ղևոնդյանի, Լուիզա Ներսիսյանի, Ժենյա Մկրտումյանի, Ռաֆայել Երանոսյանի, Լևոն Հարությունյանի, Արմուշի մասնակցությամբ նոր՝ «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգության մասին BlogNews-ը պատմել է իր ընթերցողներին։

Դերասան Խորեն Լևոնյանը այս ֆիլմում խաղում է բացասական դեր. նա հերոսուհու՝ Էթերի Ոսկանյանի հակառակորդի՝ Աննա Հարությունյանի պրոդյուսերն է։

siro gorcakic

«Տղաների առաջարկից հետո ծանոթացա սցենարին և ինձ հետաքրքրեց։ Փորձեցի իմ փոքրիկ մասնակությամբ իմ լուման էլ ներդնել, որպեսզի ֆիլմն ավելի հետաքրքիր լինի, նոր մի գույն ավելանա։ Կերպարը գլխավոր չէ, բայց հետաքրքիր է»,- ասաց Խորենը, ով ավելի հաճախ ներկայանում է դրամատիկ ֆիլմերում, քան կատակերգություններում։

Դերասանին գրավել է հատկապես այն, որ իր կերպարը չունի բացասական հերոսներին հատուկ ստանդարտ բնավորության գծերը։ «Լավ է, որ եթե օլիգարխ է կամ բացասական հերոս, անպայման չէ լինի ծամածռված բերանով ու տգետ։ Հարուստ երիտասարդը կարող է նաև կիրթ լինել»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031