Բաժիններ՝

«Եթե ես «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջընթացի չհասնեի, ապա կունենայի նույն պրոբլեմները, ինչ Վենգերը». Ալեքս Ֆերգյուսոն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կիսվել է մարզիչների նկատմամբ վստահության կարևորության մասին կարծիքով:

«Եթե ես 94-ի և 99-ի հաջողություններից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» հետ առաջընթացի չհասնեի, ապա ինձ մոտ, հնարավոր է, լինեին այն նույն պրոբլեմները, ինչ որ Վենգերի մոտ: Բայց նա չի դավաճանում իր համոզմունքներին:

Երբ մտածում եմ այն ճնշման մասին, որին ենթարկվում են մարզիչները, ապա հարց է առաջանում. «Իսկ ո՞վ կլինի Վենգերի փոխարեն: Եվ արդյո՞ք նա ավելի լավը կլինի»:

Հենց դրա համար նրան չեն հեռացնում և շարունակում են վստահել»,- նշել է Ֆերգյուսոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս