Կլոպը ցանկանում է «Լիվերպուլում» տեսնել «Սուոնսիի» հարձակվողին
                                    Ինչպես հաղորդում է Sunday People-ը, «Լիվերպուլի» ղեկավարությունը պլանավորում է ձեռք բերել «Սուոնսիի» հարձակվող Անդրե Այուին: Գանացի ֆուտբոլիստի հնարավոր ձեռքբերման նախաձեռնողն է թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ հարձակվողը սկսել է պաշտպանել ուելսյան ակումբի գույները ընթացիկ տարվա հունիսից, երբ տեղափոխվել է «Մարսելից»: Նա ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Այս մրցաշրջանում Այուն «Սուոնսիի» կազմում անցկացրել է 8 խաղ և դարձել է 4 գոլի հեղինակ:
Ավելի վաղ նա խոստովանել է, որ միշտ երկրպագել է «Լիվերպուլին»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    