![](/banners/BeFunky-design.jpg)
«Կլիչկոյի հետ մենամարտում դուք ռինգում վայրի գազան կտեսնեք». Թայսոն Ֆյուրի
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/article-2705995-1EB048C200000578-876_964x563.jpg)
Բրիտանացի Թայսոն Ֆյւրին կիսվել է, թե ինչպիսի սպասելիքներ կան Վլադիմիր Կլիչկոյի դեմ մենամարտից, որը տեղի կունենա նոյեմբերի 28-ին:
«Ուղղակի սպասեք, որ ռինգում տեսնելու եք վայրի գազան: Առյուծ, վագր, արջ. անվանեք՝ ինչպես կցանկանաք:
Ես երբևէ թուլություն ցուցաբերե՞լ եմ մեծ մենամարտերի ժամանակ: Իմ ձեռքում դեռ շատ բան կա պահած, և Վլադիմիրը չգիտի, թե իրեն ինչ է սպասվում»,- ասել է Ֆյուրին Sky Sports հեռուստաալիքի եթերին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը