
Եթե կարողանայի ընտրել, ապա կտեղափոխվեի «Մանչեսթեր Յունայթեդ». Խավի

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան, իսկ ներկայումս՝ քաթարյան «Ալ-Սադի» խաղացող Խավին խոստովանել է, որ երազել է հանդես գալ Անգլիայի Պրեմիեր լիգայում:
«Պրեմիեր լիգան գրավիչ է յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Դա ֆուտբոլ խաղալու համար հիասքանչ վայր է: Ստադիոնները, դաշտերը, երկրպագուները և այն, թե ինչպես են նրանք ապրում խաղով, այս ամենն աներևակայելի մակարդակի վրա է:
Անգլիայում շատ գերազանց թիմեր կան, և, եթե ես կարողանայի ընտրել, ապա կգնայի հարուստ պատմություն ունեցող ակումբ: Հնարավոր է` «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «Լիվերպուլ»:
Վերջին ժամանակներում հայտնվել են նոր «ծանրքաշայիններ», օրինակ` «Մանչեսթեր Սիթին», բայց պատմականորեն իմ սիրելի թիմը «Մանչեսթեր Յունայթեդն» է»,- ասել է Խավին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը