![](/banners/BeFunky-design.jpg)
«Միլանի» կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան հունվարին կարող է տեղափոխվել «Վալենսիա»
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/1334982-28693285-2560-1440.jpg)
Ճապոնացին քննադատել էր ակումբի ղեկավարությանը և գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչին:
Կեյսուկե Հոնդան քննադատել է «Միլանին» ոչ բավարար ներդրումների համար, ինչից հետո շշուկներ տարածվեցին նրա մոտալուտ հեռանալու մասին: 29-ամյա ճապոնացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել «Վալենսիան», որն էլ պատրաստ է գնել ֆուտբոլիստին արդեն հունվարին, հաղորդում է Football Italia-ն:
Հոնդան «Միլան» է տեղափոխվել 2014թ. մոսկովյան «ԲԿՄԱ»-ից` ազատ գործակալի հիմունքներով:
Ներկայիս մրցաշրջանում Հոնդան «Միլանի» կազմում Իտալիայի առաջնությունում հանդես է եկել 4 խաղում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը