![](/banners/BeFunky-design.jpg)
Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլ է շրջվել. կա տուժած
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/timthumb.jpg)
Հոկտեմբերի 10-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախ ոտնաթաթի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 26-ամյա երիտասարդ:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, երիտասարդը Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլ վարելիս՝ շրջադարձի ժամանակ շրջվել և վնասել է ոտնաթաթը:
Կատարվում է քննություն: