Բաժիններ՝

«Գազպրոմը» եռամսյա դադարից հետո վերսկսում է Ուկրաինա գազամատակարարումները

«Գազպրոմը» 234 մլն դոլար նախավճար է ստացել «Նավթոգազից» հոկտեմբերին գազամատակարարումների դիմաց ու սկսել է մատակարարումները Ուկրաինայում եռամյսա դադարից հետո, հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:

«Այսօր՝ ժ. 10:00-ին «Գազպրոմն» սկսել է մատակարարումները Ուկրաինա: «Նավթոգազ-Ուկրաինայից» ստացվել է 234 մլն դոլար նախավճար հոկտեմբերին խոստացած 500 մլն դոլարից: Ուկրաինան խնդրել է մատակարարման առավելագույն ռեժիմ՝ 114 մլն խմ օրական»,- նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Ինչպես հաղորդվում էր, հոկտեմբերի 9-ին «Նավթոգազ-Ուկրաինան» «Գազպրոմին» է փոխանցել գազի նախավճարը ու հաստատել 2015թ. հոկտեմբերի ընթացքում 2 մլրդ խորանարդ մետր գազ գնելու իր պատրաստակամությունը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին Ռուսաստանը, Ուկրաինան ու Եվրահանձնաժողովը պայմանավորվել են Կիևին գազ մատակարարել 232 դոլարով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս