Մարտակերտցի երեխաները` Երևան քաղաքի պատմության թանգարանում

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ Երևանի վարչական շրջանների և ՀՀ մարզերի ու ԼՂՀ շրջանների միջև ձևավորված համագործակցության շրջանակում հարյուրավոր փոքրիկներ այցելել են Երևան` մասնակցելու մայրաքաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:

ԼՂՀ Մարտակերտ քաղաքի 10 երեխաները հյուրընկալվել էին Շենգավիթ վարչական շրջանում, իսկ բուն տոնական միջոցառումներին մասնակցելուց հետո այցելել են նաև Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մեր մայրաքաղաքի պատմությանն ու մշակույթին: Երեխաները նշել են, որ անչափ տպավորված են ինչպես մայրաքաղաքի ծննդյան հերթական տարեդարձի, այնպես էլ թանգարան կատարած այցելություններից և որ իրենց հասակակիցների հետ Մարտակերտում դեռ երկար կպատմեն տպավորությունների մասին:

Երևանում գտնվելու ընթացքում մարտակերտցի դպրոցականները կայցելեն նաև պատմամշակութային այլ վայրեր, ինչպես նաև՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

2d4499469348e306754fdcad8150a72aaf24f303

4d1c2335c24aeb250d191eeb3958a18674af353b

5b67bc7f193f3fa896760f9cd9ba7aff1be2d880

9e7a2f0ba5d2085cc733a03363ca1f92e9e9fd27

58a77c7973d2e5805ec8a464b89cb387b97b55f9

615434ba9b6d822b6b76ff4c3a34cee84cf91b11

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Տեսանյութեր

Լրահոս