Կոշ գյուղի մոտ մեքենաներ են բախվել

Հոկտեբերի11-ին, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի անտոճանապարհին` Կոշ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են երկու ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Վոլկսվագեն վենտո» մակնիշի (վարորդ` Հ. Հ.) 35 VL 924 պետհամարանիշի և «ՎԱԶ-2108» մակնիշի (վարորդ` Հ. Թ.) 34QR842 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից 1972 թ. ծնված Հ. Թ.-ը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները:

Տեսանյութեր

Լրահոս