
Տանզանիայի ալբինոսների ոսկուց թանկ մարմինները. Մարդիկ, ում սպիտակ մաշկը նրանց ողբերգությունն է

Լուսանկարիչ Էրիկ Լյաֆորը ներկայացնում է Տանզանիայի ալբինոս երեխաների ողբերգական պատմությունները: Բանն այն է, որ Տանզանիայում համարում են, որ նրանց ճերմակ մարմինը հաջողություն է բերում:
Նկարիչն այցելել է հաստատություն, որը գտնվում է Under the Same Sun բարեգործական կազմակերպության հովանու ներքո: Այդ ապաստանում շուրջօրյա հսկողության ներքո ապրում են ալբինոսները, ովքեր անգամ փողոց դուրս են գալիս միայն թիկնապահների ուղեկցությամբ:
«Տանզանիայում ալբինոսների մարմինները ոսկու գին ունեն: Կախարդներն ու հեքիմներն ալբինոսների մարմնի մասերը՝ քիթը, սեռական օրգանները, մատները, ականջները, օգտագործում են թալիսմաններ պատրաստելու համար»,- ասում է լուսանկարիչը:
2000 թվականից մինչ օրս Տանզանիայում գրանցվել է ալբինոս մարդկանց 76 սպանություն: Երկրի նախագահ Ջակայա Կիկվետեն հարձակումները որակել է՝ «ամոթալի երկրի համար»:
Ալբինոսների վերջույթները տեղի շուկայում վաճառվում են 500-750 հազար դոլարով՝ այն դեպքում, երբ աշխատավարձը 40 դոլարից պակաս է:
Երեխաների վրա հարձակում գործում են հարազատները, հաճախ՝ ընտանիքի անդամները՝ խեղելով ու անդամահատելով սեփական երեխաներին: