
CHANEL-ի նոր՝ ցնցող հավաքածուն

Նորաձևության ամեն սեզոնի ցուցադրության հյուրերը փորձում են գուշակել, թե այս տարի որտեղ տեղի կունենա Chanel-ի ավանդական ցուցադրությունը՝ Գրան Պալեն:
Ինչպես հայտնում է Elle-ը, այս անգամ հյուրերի աչքի առաջ խոյանում էր օդանավակայանի իսկական տերմինալը: Ի հավելումն աերո-թեմայի՝ Լագերֆելդի հավաքածուի հիմնական պրինտը դարձել են ինքնաթիռների սիլուետները:
Հավաքածուում ցուցադրված է ֆունկցիոնալ բազմաշերտությունը, ուտիլիտար սիլուետներն ու բազմաթիվ աքսեսուարները՝ խոշոր ակնոցները, ճամպրուկները, պայուսակները, զարդերն ու ձեռնոցները:
Պոդիումային հավաքածուների լեյտմոտիվը թվիդե կոստյումն է՝ Կոկո Շանելի գլխավոր հայտնագործություններից մեկը: