9 ուշագրավ միջոց ատամի խոզանակն օգտագործելու համար
Takprosto.cc կայքը գրում է, որ ատամների խոզանակը, ատամները մաքրելուց բացի, կարելի է օգտագործել այլ նպատակներով ևս:
1. Շուրթերը խնամելու համար: Ատամները մաքրելուց հետո անհրաժեշտ է հոգ տանել նաև շուրթերի նկատմամբ: Ատամների խոզանակով մերսելու դեպքում դրանք ավելի առողջ կդարձնեք, ինչպես նաև կհեռացնեք անպետք մաշկը:
2. Սանրվածքն ուղղելու համար: Որպեսզի մազերը դուրս չգան սանրվածքից, մի փոքր լաք կամ մուս քսեք խոզանակին և սանրեք մազերը:

3. Հոնքերը խնամելու համար: Այսօր կանայք նախապատվություն են տալիս բնական, խնամված հոնքերին: Եթե ձեռքի տակ հատուկ միջոց չունեք, ապա ատամների խոզանակը կարող է դրանք լավ հարդարել:

4. Կուտիկուլայի համար: Կուտիկուլան փափկեցնելու համար ձեռքերը դրեք ջրի մեջ, ապա մերսեք խոզանակով:
5. Մազերին ծավալ հաղորդելուհամար: Մազերին ծավալ հաղորդելու համար խոզանակ օգտագործեք:

6. Գեղեցիկ մատնահարդարում: Եղունգներին լաք քսեք, սկսեք խոզանակով անցնել դրա վրայով:

7. Սանրը մաքրելու համար: Սանրը մաքրելու համար կօգնեն ատամի խոզանակն ու լվացող միջոցը:

8. Թարթիչները սանրելու համար: Այս հարցում ևս կօգնի ատամի խոզանակը:

9. Մազերը ներկելու համար: Եթե պետք է ներկել մազերի արմատները, ձեզ կօգնի խոզանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը


