Բաժիններ՝

ԿՀՎ նախկին ղեկավարը թաքցրել է Քենեդիի սպանությանն առնչվող փաստեր. ԶԼՄ-ներ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին տնօրեն Ջոն Մակ-Քոունը կարող էր թաքցնել Լի Հարվի Օսվալդի կողմից ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի սպանության փաստերը, գրում է Independent թերթը՝ հղում կատարելով ԿՀՎ պատմաբան Դևիդ Ռոբարջի զեկույցին:

Թերթի տեղեկությունների համաձայն՝ ԿՀՎ-ն ԱՄՆ նախագահի սպանության հետաքննության մասին տեղեկություններ էր տրամադրում միայն Ուորենի հանձնաժողովի (հանձնաժողովը հետաքննում էր Քենեդիի սպանությունը) հարցումներին, սակայն՝ ոչ սեփական նախաձեռնությամբ, անգամ եթե ԿՀՎ պոտենցիալ նյութերը կապ ունենային գործի հետ:

Թերթը մեջբերում է Ռոբարջի նկատողություններն այն մասին, թե ԿՀՎ-ն հանձնաժողովին տրամադրում էր այն տեղեկությունը, որը «գործակալությունը համարում էր առավել հարմար ճշմարտություն», որ Լի Հարվի Օսվալդը չճշտված մոտիվներով իրականացրել է Ջոն Քենեդիի սպանությունը:

Թերթի տվյալով, օրինակ՝ ԿՀՎ-ն, մասնավորապես, չի պատմել հանձնաժողովին գործակալության՝ Ֆիդել Կաստրոյին սպանելու պլանների մասին:
Առանց այդ տեղեկության հանձնաժողովը չէր կարող իմանալ Կուբայում ու այլ երկրներում Օսվալդի հնարավոր օժանդակողների մասին, ովքեր ցանկանում էին Քենեդիի մահը՝ կապված ԱՄՆ հետախուզության՝ Կուբայի առաջնորդի վրա հարձակում գործելու մտադրությանը:

Մակ-Քոունը լռել է նաև այն մասին, որ ԿՀՎ-ն հետևում էր Օսվալդի նամակագրությանն այն բանից հետո, երբ նա փորձել էր 1959թ. գնալ ԽՍՀՄ, նշում է Independent-ը:
ԱՄՆ նախագահը սպանվել է Դալասում, 1963թ. նոյեմբերի 22-ին:
Պաշտոնական վարկածով՝ նրան սպանել է ծովային հետևակ Լի Հարվի Օսվալդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս