Բաժիններ՝

Գվարդիոլան նախնական համաձայնություն է տվել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությանը

El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Մյունհենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր նախնական համաձայնությունն է տվել «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարության առաջարկին՝ ամռանն ակումբը գլխավորելու վերաբերյալ:

Գվարդիոլայի պայմանագիրը մյունհենյան ակումբի հետ ավարտվում է 2016-ի ամռանը, սակայն կողմերը դեռ չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի կնքման շուրջ:

Հիշեցնենք, որ Գվարդիոլան մյունհենյան ակումբը գլխավորում է 2013 թվականից: Այդ ժամանակահատվածում 44-ամյա մասնագետը 2 անգամ հաղթել է Բունդեսլիգայում, մեկ անգամ նվաճել է Գերմանիայի Գավաթը, ինչպես նաև՝ Եվրոպայի Սուպերգավաթը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս