Բաժիններ՝

Պեպ Գվարդիոլան փոխադարձ համաձայնություն չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ

Goal ինտերնետ-պորտալը տեղեկացնում է, որ մյունհենյան «Բավարիայի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան համաձայնություն չունի «Մանչեսթեր Սիթիի» հետ:

Ավելի վաղ հաստատվել էր, որ իսպանացի մասնագետը սկզբունքային համաձայնություն է ձեռք բերել հաջորդ մրցաշրջանում անգլիական ակումբում աշխատելու կապակցությամբ: Գվարդիոլայի ապագան շարունակում է հարցեր առաջացնել, քանի որ նա ինքը միանշանակ ոչինչ չի ասում այն մասին, թե արդյոք պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը գերմանական գրանդի հետ: Չնայած դրան, «Բավարիան» հույս ունի, որ Գվարդիոլան որոշում կկայացնի հօգուտ իր ներկայիս ակումբի

Գվարդիոլայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2016թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս