Վահան Մարտիրոսյանի մայրը բողոք չի ներկայացրել. նա բացատրություն է տվել
ՀՀ Քննչական կոմիտեում պարզվում են Վահան Մարտիրոսյանի մոր՝ Ջուլիետա Վիրաբյանի վրաերթի հանգամանքները:
ՀՀ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրեցին, որ տուժողը բողոք չի ներկայացրել, բացատրություն է տվել դեպքի հանգամանքների շուրջ:
Հիշեցնենք, որ Ջուլիետա Վիրաբյանը վրաերթի է ենթարկվել երեկ և տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: