Պարույր Հայրիկյանը վերջնագիր-ուղերձ փոխանցեց Սերժ Սարգսյանին

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանը քիչ առաջ ՀՀ նախագահական նստավայրի դիմաց բողոքի ակցիա էր անցկացնում, որից հետո նա վերջնագիր-ուղերձ փոխանցեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա պահանջում է Սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը հաստատվել է ԱԺ կողմից՝ չդնել հանրաքվեի: Պ. Հայրիկյանի խոսքով՝ եթե Ս. Սարգսյանն իր պահանջը չիրականացնի, ապա ինքը դիմելու է իրավապահներին, որպեսզի քրեական գործ հարուցեն Սերժ Սարգսյանի դեմ:

Վերջնագիր-ուղերձը նախագահականին փոխանցելուց հետո Պարույր Հայրիկյանը շարժվեց դեպի ՀՀ գլխավոր դատախազություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031