
ԴԱԻՇ-ի զինյալները սպառնում են պայթեցնել Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնը

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները ականապատել են Սիրիայի Հոմս նահանգի հնագույն Պալմիրա քաղաքի հռոմեական ամֆիթատրոնը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Սիրիայի մշակույթի նախարարի տեղակալ Ալի ալ-Կայիման:
«Այդ տեղեկությունը հավաստի է: Մեզ այդ մասին հայտնել են Պալմիրայի մի քանի բնակիչներ, ում մենք վստահում ենք: ԴԱԻՇ-ն ականապատել է ամֆիթատրոնը: Նրանց գիտեն, որ սիրիական ուժերը չեն կարող հարված հասցնել պատմական հուշարձաններին:
Եթե կլինի սպառնալիքի կամ հարձակման փորձ, նրանք կշարունակեն ականապատել մնացած հուշարձանները: Այդ գործողություններն անմարդկային են ու բարբարոսական»,- հայտարարել է նա:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Պալմիրայի անտիկ Հաղթական կամարը պայթեցվել է: Ավերվել է նաև Բելի հնագույն տաճարը: