Խոչընդոտո՞ւմ է նոր սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանի վերադարձին
Ռոբերտ Քոչարյանը քիչ առաջ հրապարակված տեսակետում անընդունելի էր համարել սահմանադրական փոփոխությունները: Yerevan.Today–ը Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշման վերաբերյալ փորձել է մեկնաբանություն ստանալ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանից:
– Պարոն Սողոմոնյան, քիչ առաջ նախագահ Քոչարյանը հանդես եկավ հարցազրույցով, ու ինչպես սպասվում էր’ դեմ հանդես եկավ սահմանադրական փոփոխություններին: Արդեն որքան ժամանակ է, ինչ մամուլում և քաղաքական դաշտում կարծիքներ են հնչում այն մասին, թե Ռ. Քոչարյանը դեմ է սահմանադրական փոփոխություններին լոկ մեկ պատճառով. Հանրապետության Նախագահի ինստիտուտի թույլացումը գործնականում զրկում է նրան քաղաքականություն վերադառնալու և երկրի ղեկավարի դիրքը վերստին ստանձնելու հնարավորությունից: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Այդ կարծիքները առնվազն զուրկ են տրամաբանությունից: Եթե Ռոբերտ Քոչարյանը իրոք վերստին ձգտի ստանձնել երկրի ղեկավարի դիրքը, ապա Սահմանադրության փոփոխման և Հանրապետության Նախագահի ինստիտուտի թույլացման պարագան մեծ նշանակություն չեն ունենա: Նոր իրավիճակում Ռոբերտ Քոչարյանը կարող է 2017 թվականին իր գլխավորած ցուցակով մասնակցել խորհրդարանական ընտրություններին, փորձել ստանալ ժողովրդի քվեն և ստանձնել երկրի փաստացի ղեկավարի պաշտոնը: Ռոբերտ Քոչարյանի հանդեպ նույնիսկ կտրուկ բացասական վերաբերմունք ունեցող գործիչները հրապարակայնորեն արձանագրում են այն հանգամանքը, որ ընտրություններին նրա մասնակցությունը ամբողջովին կփոխի ներքաղաքական դասավորությունը:
Այնպես որ, պետք չէ Ռոբերտ Քոչարյանի այս և նախորդ հարցազրույցներում արտահայտած «դեմ»-ը կապել իր անձնական քաղաքական ապագայի հետ: Մտահոգություններն այստեղ առնչվում են մեր պետության ապագային:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: