
Մեքսիկայում առգրավել են 23 տոննա մարիխուանա

Մեքսիկացի զինվորականները երկրի հյուսիսային Սինալոա նահանգում հայտնաբերել են թմրավաճառների պահեստ: Այնտեղ կայանված են եղել թմրանյութերով բեռնված մեքենաներ՝ լի պարկերով մարիխուանայով: Հայտնաբերված թմրանյութերի ընդհանուր քաշը կազմել է 23,3 տոննա, հայտնում է TASS-ը:
Պահեստում հայտնաբերվել են ևս 10 տոննա բյուրեղային նյութեր, ենթադրաբար, մետամֆետամին, 8 միավոր ավտոմատ զենք, տարբեր տրամաչափի 13 ատրճանակ ու զինամթերք:
Հունվարից մինչ օրս միայն Սինալոա նահանգում զինվորականները ոչնչացրել են կակաչի ու կանեփի բազմաթիվ ցանքատարածություններ, առգրավել է 67 տոննա մարիխուանա ու 438 կգ կոկաին, դադարեցվել է թմրանյութերի արտադրության 67 լաբորատորիայի աշխատանքը:
Ձերբակալվել է 151 մարդ:
Նահանգը համարվում է թմրավաճառների որջ: