
FA-ն մեղադրանք է ներկայացրել Մոուրինիոյին` մրցավարներին քննադատելու համար

Պորտուգալացին քննադատել է դատավորներին մրցակցի դարպասին 11 մետրանոց չնշանակելու համար և հիմա մինչև հինգշաբթի երեկոյան պետք է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիային ներկայացնի իր վարքագծի բացատրությունը:
«Մենք պետք է անկեղծ լինենք. մրցավարները վախենում են «Չելսիի» օգտին որոշումներ կայացնել: Եվ ես թքած ունեմ, եթե FA-ն ինձ պատժի»,- «Չելսիի» գխավոր մարզչի խոսքերը մեջբերել էր Purely Football-ի թվիթերյան էջը:
Շաբաթ օրը «Չեսլին»` իր սեփական հարկի տակ պարտվեց «Սաութհեմփթոնին»` 1:3 հաշվով:
Հիշեցնենք, որ 8 տուրերից հետո «Չելսին» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը