Բաժիններ՝

Յուրգեն Կլոպը կգլխավորի ոչ թե «Լիվերպուլը», այլ «Բավարիան»

Հայտնի լրագրող Տանկրեդի Պալմերին հայտնել է, որ գերմանացի մասնագետը չի պատրաստվում աշխատել մինչև մյուս ամառ:

«Կլոպը 1 ամսվա ընթացքում ակտիվ բանակցություններ է վարում «Բավարիայի» հետ: Ակումբը Յուրգենի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ համոզիչ ցանկություններ ունի: Ահա սա կլինի շրջադարձային»,- գրել է Պալմերին թվիթերում:

«Բավարիայի» նախկին մարզիչ Ֆելիքս Մագատը կարծում է, որ մյունհենցիները դիտարկում են Յուրգեն Կլոպին` որպես Պեպ Գվարդիոլայի փոխարինման հիմնական թեկնածու:

«Գվարդիոլան դեռ չի կարողանում կողնորոշվել իր ապագայի հարցում, և ես վստահ եմ, որ «Բավարիան» փնտրում է ալտերնատիվ տարբերակներ: Յուրգեն Կլոպը ակնհայտ թեկնածուն է»,- 90min.com-ի փոխանցմամբ՝ ասել է Մագատը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս