
Ջեք Դորսին նշանակվել է Twitter-ի ղեկավար

Կարճ հաղորդագրությունների Twitter սոցիալական ծառայության համահիմնադիր Ջեք Դորսին տնօրենների խորհրդի կողմից պաշտոնապես նշանակվել է Twitter-ի գլխավոր տնօրեն, հայտնում է Bloomberg-ը:
Նրա գլխավոր խնդիրը դառնալու է ընկերության դիրքերը շուկայում ու ներդրողների վստահությունը վերականգնելը, որը ընկերությունը կորցրել էր 2013 թվականից սկսած, երբ այն ղեկավարում էր Դիք Կոստոլոն: Վերջինս այդ պաշտոնում էր նշանակվել 2010-ին՝ Twitter-ի մեկ այլ համահիմնադրի՝ Էվան Ուիլյամսի հեռանալուց հետո:
Դորսին կպահպանի նաև իր կողմից 2009 թվականին հիմնադրված Square Inc. բջջային վճարումների ոլորտում գործունեություն ծավալող ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը: