ՕԵԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց

Այսօր ԱԺ նիստում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի եզրափակիչ ելույթից հետո ՀՀ նախագահի համար ընդունելի առաջարկների հիման վրա Սահմանադրության փոփոխված նախագիծը քվեարկության դնելու նպատակով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը դահլիճ հրավիրեց պատգամավորներին՝ կոչ անելով մի փոքր ավելի ջանադիր լինել:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը վարման կարգով հայտարարեց, որ իրենք սկզբունքային առաջարկներ էին ներկայացրել, որոնց միայն մի մասն է ընդունվել և քանի որ մի մասը չի ընդունվել, ապա իրենք չեն կարող կողմ լինել: ՕԵԿ-ը պահանջեց 20 րոպե ընդմիջում:

Գ.Սահակյանը նախ հայտարարեց, որ վարման կարգի վերաբերյալ այլևս ոչ ոք իրավունք չի ունենա հայտարարություն անել և, քանի որ 20 րոպե հետո ընդմիջման ժամ է լինելու, ապա նիստը կաշրունակվի մեկ ժամ հետո և հենց այդ ժամանակ էլ կիրականացվի քվեարկությունը:

Տեսանյութեր

Լրահոս