Կարմիր բիբարը՝ առողջ և ամուր եղունգների համար

Takprosto.cc կայքը գրում է, որ եղունգների առողջությունն ուղղակիորեն կախված է առողջ սննդից: Որպեսզի դրանք ամուր լինեն և այլևս չջարդվեն, պարտադիր է սննդակարգում ներառել ձուկ, ձու, կաթնաշոռ, բանջարեղեն, մրգեր, հատկապես՝ խնձոր և նարինջ, որոնք մեծ քանակով վիտամին A և ցինկ են պարունակում: Սակայն եղունգների աճը խթանել կարելի է տարբեր միջոցներով, այդ թվում՝ բիբարով:

  • Բբիբարը լավացնում է արյան շրջանառությունը
  • եղունգները սնվում են վիտամիններով և հանքանյութերով, ամրացնում է դրանք
  • հանում է եղունգների դեղին գույնը, սպիտակեցնում դրանք:

Կայքը ներկայացրել է դիմակ պատրաստելու եղանակ, որը կօգնի ամրացնել եղունգները, ինչի արդյունքում՝ դրանք կդադարեն ջարդվել և շերտավորվել:

Ձեռքերը խոնավեցնող ցանկացած կրեմի մեկ գդալը խառնեք կես թեյի գդալ աղացած կարմիր բիբարի հետ, ավելացրեք մեկ թեյի գդալ եռացած ջուր, նույն քանակով լիմոնի աղ: Այն 10 րոպե պահեք գոլորշու վրա՝ անընդհատ խառնելով: Սառեցնելուց հետո այն հաստ շերտով քսեք եղունգներին, դրանք փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, ինչպես նաև՝ սրբիչով: Անհրաժեշտ է դիմակը եղունգների վրա պահել 20 րոպե: Պրոցեդուրան կարող եք կրկնել ամսվա ընթացքում մեկ անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը:

Տեսանյութեր

Լրահոս