Բաժիններ՝

Ամբողջ Պրեմիեր լիգայից միայն Սերխիո Ագուերոն կարող է խաղալ «Ռեալում» կամ «Բավարիայում». Փոլ Սքոուլզ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը հաստատել է անգլիական առաջնության դեգրադացիան:

«Եթե Դուք նայեք խաղացողների մակարդակին, ովքեր գալիս են Անգլիա, ապա Ձեր գլխում միտք չի ծագի, որ մեր ակումբներում խաղում են Եվրոպայի և աշխարհի լավագույն ֆուտբոլիստները: Լավագույնները խաղում են «Ռեալում», «Բարսելոնայում» կամ «Բավարիայում»: Մակարդակով մեկ աստիճան ցածր, մտածում եմ, գնում են «ՊՍԺ»-ն և «Յուվենթուսը»: Դրանից էլ մի աստիճան ցածր հայտնվում են անգլիական ակումբները:

Չեմ մտածում, որ այստեղ ինչ-որ անակնկալ կա: Երբ Դուք գնահատում եք մեր ֆուտբոլիստներին, կարո՞ղ եք պատկերացնել, որ ինչ-որ մեկը կկարողանա մտնել «Բարսելոնա»: Խիստ կասկածում եմ: Նրանք չեն կարողանա մտնել ոչ «Ռեալ», ոչ «Բավարիա»: Կարող է պատահել, որ միակ բացառությունը լինի Սերխիո Ագուերոն»,- ասել է Սքոուլզը BT Sport-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031