Բաժիններ՝

«Կցանկանայի խաղալ Անգլիայում». Բուֆֆոն

«Յուվենթուսի» լեգենդար իտալացի դարպասապան Ջանլուիջի Բուֆֆոնը կցանկանար ուժերը չափել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «Սևիլիայի» դեմ հաղթական խաղից հետո (2:0) «Յուվենթուսի» դարպասապահը որոշել է կիսվել ապագա իր պլաններով:

«Ես կցանկանայի խաղալ Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ես 10 տարի անցկացրել եմ «Պարմայում» և 15 տարի` «Յուվենթուսում»: Եվ ինձ մնացել է ևս 2.5 տարի, որպեսզի խաղամ ամենաբարձր մակարդակում: Միանգամայն հնարավոր է, որ անգլիական ակումբ տեղափոխվելու հնարավորություն լինի»,- ըստ Voetbal Nieuw-ի՝ ասել է Բուֆֆոնը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս