Բաժիններ՝

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 3-5-ին, 7-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի  6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը  հոկտեմբերի3-5-ին, 7-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 6-ի ցերեկը նույնքանով կբարձրանա:

02_10 ARM

Երևանում`

Հոկտեմբերի 3-5-ին, 7-ի երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 16-18 մ/վրկ:

ARM 02_10

Երևանի հոկտեմբերի 3-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 30.20C (1999 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 2.00C (1985 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.20C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս