
Դավութօղլուն հերքում է Ռուսաստանի հետ հակամարտելու հնարավորությունը

Չնայած անհանգստությանը, որը Թուրքիայի իշխանությունների մոտ հարուցում են Ռուսաստանի Զինված ուժերի օդային օպերացիաները, Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն չի կարծում, թե այն սպառնալիք է պարունակում երկու երկրների հակամարտության համար, հայտնում է Hurriyet-ը:
«Մեր շփման միջոցները Ռուսաստանի հետ բաց են մնում: Չեմ կարծում, թե կառաջանա հակամարտություն մեր միջև: Ռուսաստանը մեզ տեղեկացրել է Սիրայի օպերացիայի մասին, սակայն դետալները չի հայտնել: Ռուսական ավիացիայի 2 օրվա արդյունքները մեզ անհանգստացնում են, նրա գործողություններն ամբողջությամբ ուղղված են Սիրիայի ազատ բանակի դեմ»,- ասել է նա: