7 երկիր կոչ է արել Ռուսաստանին չռմբակոծել սիրիական ընդդիմությանը
7 երկրներ (Ֆրանսիա, Գերմանիա, Քաթար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Մեծ Բրիտանիա ու ԱՄՆ) անհանգստացած են Սիրիայում Ռուսաստանի գործողություններից ու կոչ են արել դադարեցնել ընդդիմադիր զորքերի դեմ ուղղված ավիահարվածները, հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի ԱԳՆ-ին:
«Մենք խորը անհանգստություն ենք արտահայտում՝ կապված Սիրիայում ռուս զինվորականների ներկայության առնչությամբ ու մասնավորապես Համա, Հոմս ու Իդլիբ նահանգներում ռուսական ռազմաօդային ուժերի հարձակումների հետ, որոնք զոհերի են հանգեցրել խաղաղ բնակիչների շրջանում ու ուղղված չեն եղել ԴԱԻՇ-ի դեմ»,- ասվում է տարածված փաստաթղթում:
Կոալիցիայի անդամները ենթադրում են, որ նման գործողությունները «կարող են հանգեցնել հակամարտության հետագա էսկալացիայի» ու հարուցել ծայրահեղականության բռնկում ու Սիրիայում հետագա արմատականացում:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանի դաշնությանն անհապաղ դադարեցնել հարձակումները սիրիական ընդդիմության ու խաղաղ քաղաքացիների վրա ու ուժերը կենտրոնացնել ԴԱԻՇ-ի դեմ պայքարի»,- ասվում է հայտարարության մեջ: