
ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների ցանկը շուտով կհամալրվի ևս մեկով

ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների ցանկը շուտով կհամալրվի ևս մեկով՝ «Վաստակավոր շինարար»: Ինչպես այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հավանություն տրվեց «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը, որտեղ կավելացվի «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը: Նախագիծն ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց, որ ներկայումս խիստ կարևորվում է շինարարի աշխատանքը, քանի որ առկա է շինարարության ծավալների ընդլայնման միտում, և նախագիծը նպատակ ունի խրախուսել շինարարի աշխատանքը: Նա հիշեցրեց, որ խորհրդային ժամանակաշրջանում շինարարներին խրախուսելու համար սահմանված էր «Վաստակավոր շինարար» պատվավոր կոչումը, որով պարգևատրվում էին շինարարության բնագավառում բացառիկ ներդրում ունեցած մասնագետներ:
«Մեզ համար սա ազգային հնչեղության նշանակություն ունի»,- ասաց Ն.Սարգսյանը: