Բաժիններ՝

Թուրքիան կշարունակի փախստականների ընդունել Սիրիայից ու Իրաքից. Էրդողան

Թուրքիան կշարունակի փախստականների ընդունել Սիրիայից ու Իրաքից, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք բացել ենք մեր դռները Սիրիայի ու Իրաքի մեր եղբայրների առաջ ու ու դրանք բաց կթողնենք: Մենք փախստականների նկատմամբ այլ վերաբերմունք ունենք, ի տարբերություն այլ պետությունների, քանի որ դեռ 100 տարի առաջ Սիրիան ու Իրաքն աշխարհագրորեն չէին տարբերվում ներկայիս Թուրքիայի տարածքից (երկուսն էլ մաս էին կազմում Օսմանյան կայսրության): Թեև 2 մլն փախստական կարող է խնդիրներ առաջացնել ցանկացած երկրում, այդ թվում՝ մեզ մոտ, չկա հյուրընկալությն նմանատիպ օրինակ, որը ցուցաբերում է Թուրքիան»,- հայտարարել է Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի խորհրդարանի անդամների առաջ:

Նա հավելել է, որ Թուրքիան փախստականների կարիքների համար տրամադրել է մոտ 8 մլրդ դոլար այն դեպքում, երբ այդ նպատակով արտասահմանյան օգնությունը այսօրվա դրությամբ կազմում է ընդամենը 417 մլն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս