Բաժիններ՝

Համբուրգում սիրիացի ու աֆղան փախստականների մասնակցությամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել

Համբուրգում ներգաղթյալների նախնական տեղաբաշխման կենտրոնում սիրիացի ու աֆղան փախստականների մասնակցությամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ, հայտնում է տեղի ոստիկանությունը:

«Մի քանի մարդ է տուժել: Հայտնի չէ, թե ինչն է եղել բախումների պատճառը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է, կարգը պաշտպանել է 50 ոստիկան: Ներկայում իրավապահները դեպքի վայրում են:

Ավելի վաղ զանգվածային ծեծկռտուքներ են տեղի ունեցել Գեսեն դաշնային հողում՝ Կասել քաղաքից ոչ հեռու, ինչի հետևանքով 14 մարդ ստացել էր վնասվածքներ, այդ թվում՝ 3 ոստիկան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031