
Ադրբեջանը չի բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: Այս մասին Sputnik գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժամանակ:
«Երբեք մի´ ասա երբեք»,- պատասխանել է Մամեդյարովը համապատասխան հարցին ու նշել, որ իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ «երկկողմ հարաբերությունների կառուցմամբ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել էր, թե Ադրբեջանը, Իրանը, Հնդկաստանն ու Մոնղոլիան դիտարկում են ԵՏՄ-ի հետ համագործակցելու հնարավորությունը, իսկ Թուրքիան ցանկություն է հայտնել միության հետ կնքել առևտրային համաձայնագիր: