Վրաերթի ենթարկված երիտասարդը որոշել է ցույց անել. նա նամակով դիմել է Սերժ Սարգսյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի ենթարկված 28-ամյա էդգար Սնխչյանը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ Երիտասարդը պատրաստվում է ցույցով հանդես գալ։ Այս մասին մեզ հայտնեց հենց էդգարը, ով այս օրերին փորձում է բուժել աչքը, որը վթարի հետեւանքով վնասվել է։ «Աչքիս համար եմ պառկում, չի ուղղվում, երեք օր է՝ պառկում եմ, դուրս եմ գալիս, մինչեւ 3-4– ը մնում եմ հիվանդանոցում։ Հիմա 10 օր պետք է դեղերը տան, որպեսզի ներվը շարժվի։ Եթե չլինի այս տարբերակը, ուրեմն վիրահատություն պետք է արվի։ Բայց դա էլ արդեն դրսում պետք է արվի, այստեղ չեն անում ներվի վիրահատություն։ Չնայած անում են, բայց 50/50 է, ես այդպիսի փաստաթղթի տակ չեմ կարող ստորագրել»,– ասաց էդգար Սնխչյանը։

Նա տեղեկացրեց, որ իր գումարներով է բուժվում, Արթուր Ավագյանը բազմաթիվ հրապարկումներից հետո այդպես էլ չի արձագանքել. «Բացարձակ ոչ մի կապ չեն հաստատել։ Ես սա անում եմ իմ միջոցներով, հնարավոր է ապահովագրությունը փոխհատուցի իմ արած ծախսերը, օրը համարյա 35 հազար դրամի դեղ եմ սրսկվում։ Դատախազությունից տեղյակ ենք, որ քրեական գործ է հարուցվել, այն կասկածանքով, որ ոչ թե ինքն է եղել ավտովթարի ժամանակ, այլ՝ եղբայրը։ Բայց դե, չգիտենք ինչպես կլինի, հնարավոր մի բան կարողանան կազմակերպել։ Հարցաքննության չեն կանչել, բայց ես արդեն նախագահին նամակ եմ գրել, այս բանի օրը ցույց եմ անելու»»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս